Հոլիվուդ, 1927 թ.: Ջորջ Վալենտինը համր կինոյի աստղ է, ում ամեն ինչ ժպտում է: Հնչուն կինոյի զարգացումը, սակայն, սպառնում է նրան մոռացության մատնել։ Պեպպի Միլերը երիտասարդ դերասանուհի է, ով միջազգային ճանաչման է հասնելու ։

«Նկարիչը» առաջին հերթին ռեժիսորական համարձակ խաղադրույք է: Ֆիլմը քաղցր նմանակում է, որի նկարահանումներն իրականացվել են համր կինոյի ժանրին հատուկ ոճով և մաներայով։ Պոեզիա հիշեցնող Միշել Հասանավիչյուսի ֆիլմում նկարահանվել են կինեմատոգրաֆիայի այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Մյուրնոն, Ստրոհեյմը, Լյուբիչը և այլոք։

«Նկարիչ» ֆիլմը հաջողություն է ունեցել քննադատների և հասարակայնության շրջանում և արժանացել հինգ Օսկարի, երեք Ոսկե գլոբուսի, յոթ ԲԱՖՏԱ-ի և վեց Ցեզարի մրցանակների, այդ թվում՝ որպես լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն երաժշտություն անվանակարգերում։ Ժան Դուժարդանը, որպես լավագույն դերասան, արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին:

Բերենիս Բեժոն և Ժան Դուժարդանը հարգանքի զվարճալի և հուզիչ տուրք են մատուցել համր ֆիլմերին և ժանրի դերասաններին: «Ի վերջո, ֆիլմի ուժը ոչ այնքան վերարտադրման ճշգրտության մեջ է, այլ նաև՝ ռեժիսորի հավատի, ով հավատացել է իր փորձին և հաղթել է խաղադրույքը»,- գրել է Ժան Ա. Ժիլին Պոզիտիվում:

Սա ժամանակակից համր ֆիլմ է, որը կցուցադրվի տարբեր կինոդահլիճներում և առանձնահատուկ է նրանով, որ կինոդիտումը կուղեկցվի 90 երաժիշտներից բաղկացած սիմֆոնիկ նվագախմբի կատարումներով:

Այն նաև լավ հնարավորություն է վայելելու ֆրանսիացի Լյուդովիկ Բուրսի՝ Օսկարների, Ոսկե Գլոբուսի, Բաֆտայի, Գոյայի և Կեսարիի մրցանակներին արժանացած լավագույն երաժշտական ստեղծագործությունները։

Լյուդովիկ Բուրս, երաժշտություն և դաշնամուր

Ֆրանսիացի կոմպոզիտոր Լյուդովիկ Բուրսը, Ֆրանսիայի կինոարվեստի և գիտությունների ակադեմիայի (AMPAS) այն հազվագյուտ անդամներից է, ով Օսկարի է արժանացել որպես կոմպոզիտոր, գործիքավորող ֆիլմերի էկրանավորման համար։ Ավարտելով Սենթ-Բրիյոսի և Վանեսի կոնսերվատորիաները, ապա և՝ Փարիզի CIM Ջազի դպրոցը, Բուրսն իր կարիերան սկսել է որպես կոմպոզիտոր՝ երաժշտություն գրելով գովազդային և կարճամետրաժ ֆիլմերի համար, ինչպես նաև զբաղվել է ֆրանսիացի ստեղծագործողների ալբոմների թողարկմամբ՝ փոփ, հիպ-հոփ և էլեկտրոնային ժանրերում:

1998 թ.-ին Լյուդովիկ Բուրսը հանդիպել է ռեժիսոր Միշել Հասանավիչյուսի հետ, ով նրան առաջարկել է երաժշտություն գրել իր առաջին՝ «Իմ ընկերներ» ֆիլմի համար (1999): Միշել Հասանավիչյուսը և Լյուդովիկ Բուրսը հետագա տարիներին ևս հաջողությամբ շարունակել են իրենց համագործակցությունը «OSS 117», « Կահիրեն՝ լրտեսական բույն »(2006) և նրա շարունակությունը հանդիսացող « Ռիոն չի արձագանքում » (2009) ֆիլմերում, մինչև մեծ հաջողություն՝ «Նկարիչ» (2011) ֆիլմի էկրանավորումը: «Նկարիչ» ֆիլմի համար Լյուդովիկ Բուրսի գրած երաժշտությունը բարձր գնահատվեց միջազգային քննադատների կողմից և արժանացավ բազմաթիվ մրցանակների, այդ թվում ` «Օսկար», «Ոսկե գլոբուս», «Սեզար», « ԲԱՖՏԱ»…

Լյուդովիկ Բուրսն իր գործունեությանը զուգահեռ շարունակում է «Նկարիչ» ֆիլմի հետ շրջագայել աշխարհով մեկ և համերգներով հանդես գալ աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում՝ հանրաճանաչ նվագախմբերի հետ:

Ludovic Bource

«ՆԿԱՐԻՉԸ» ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Միշել Հասանավիչյուս

Ֆիլմ « Նկարիչ», Կինոֆիլմ Ֆրանսիա, 2011, 1:40, B & W, համր

Ռեժիսոր և սցենարիստ` Միշել Հասանավիչյուս

Դերերում՝ Ժան Դուժարդան (Ջորջ Վալենտին), Բերենիս Բեժո (Պեպպի Միլլեր), Ջոն Գուդման (Ալ Զիմմեր կինոգրաֆ ստուդիաների ղեկավար), Ջեյմս Կրոմվել (Կլիֆտոն, վարորդ / սպասավոր), Պենելոպ Ան Միլլեր (Դորիս, Ջորջի կինը )

Երաժշտությունը՝ Լյուդովիկ Բուրսի
Նվագախմբի ղեկավար՝ Էռնստ վան Տիել
Դաշնամուր, Սելեստա, Լյուդովիկ Բուրս
Գեղարվեստական ղեկավար՝ Գրիգոր Ս. Հոպեր
Դեկորացիա` Լոուրենս Բեննետ եւ Ռոբերտ Գուլդ
Կոստյումներ` Մարկ Բրիջ
Լուսանկարներ՝ Գիյոմ Շիֆման
Խմբագիր` Միշել Հասանավիչյուս, Անն-Սոֆի Բիոն
Արտադրություն՝ Թոմաս Լանգվան / Փոքրիկ Րեյն Երաժշտական թողարկումներ` Դամկան, Րեյն Մուլտիմեդիա,
Թողարկվել է հոկտեմբերի 12-ին, 2011 թ։